Երեկ՝ մայիսի 29-ին, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Առաջին լրատվականին», որի ընթացքում լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք նրա մոտ այնպիսի զգացողություն չի եղել, որ ուզենա կառավարական ամառանոցից (առանաձնատնից – խմբ.) թողնել-փախչել իրենց հին բնակարանը, պատասխանել է. «Խոսակցությունը, որ մենք վերադառնանք մեր հին բնակարան, մեր տան մշտական «backsound»-ն է։ Երկու տարի շարունակ գոյություն ունի այդ խոսակցությունը, որովհետև ոչ թե պատասխանատվությունից, ոչ թե աշխատանքներից, այլ կարոտով ենք հիշում»։