Պետական արարողակարգի համաձայն, ՀՀ բոլոր նախկին նախագահներին հրավիրատոմսեր են ուղարկել՝ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի լիազորությունները ստանձնելու հատուկ նիստին մասնակցելու, սակայն ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ենթադրվում է՝ նաեւ Արմեն Սարգսյանը, չեն մասնակցի արարողությանը, որը նախատեսվում է անցկացնել մարզահամերգային համալիրում։