«Արցախում ապրող մարդկանցից բոլոր նրանք, ովքեր փոքր – ինչ տիրապետում են իրավիճակին, հասկանում են, թե ի՞նչ է կատարվում երկրի ներսում այս օրերին և ովքեր են մեր, այսպես կոչված, հարևանները։ Կարողանում են գիտակցաբար վերլուծել տեղի ունեցողը և սառնասրտորեն են նայում զարգացումներին, բայց կա նաև մարդկանց մի խումբ, նրանց թվում՝ երեխաները, ծերերը, նրանք, ովքեր վերջին պատերազմից հետո հոգեբանական ծանր ցնցումներ են տարել և զավակներ կամ հարազատներ կորցրել, որոնց համար, անշուշտ, այս ամենը շատ ծանր է,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: