Այսօր, Եվրախորհրդարանն ընդունել է ԼՂ մշակութային ժառանգության ոչնչացումը դատապարտող բանաձևը 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ ձայներով: Բանաձևը փաստում է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվել է կրոնական և մշակութային ժառանգության անդառնալի ոչնչացում, հատկապես՝ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցի, 20 000 գերեզմաններ և ավելի քան 5 000 տապանաքարեր: