«Երեկ Շուշիի շրջանի Մեծ շենում էի. գյուղացիները մտահոգ էին ոչ թե նրա համար, որ գազ չունեն կամ հաճախ են լսում թշնամու արձակած կրակոցների ձայներ, այլ որ ադրբեջանցիները որոշել են Արցախն արտաքին աշխարհին կապող այլընտրանքային ճանապարհի մի հատվածը կառուցել գյուղի այն մասով, որտեղ կանգուն են դարերի պատմություն ունեցող իրենց օջախները»: