Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկատվություն է տարածել այն ուկրաինացիների համար, ովքեր պատերազմի պատճառով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են բնակվելու վայր, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։ Դեսպանությունից հայտնել են, որ գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայքը: