Ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում ուկրաինական քարոզչական դաշտում հսկայական ծավալ է կազմում «ֆեյք» կամ կեղծ լուրերի տեխնոլոգիան: RT հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, որտեղ խոսվում է ուկրաինական կողմի քարոզչական ֆեյքերի մասին: Նշվում է, որ սոցիալական ցանցերում հազարավոր կեղծ տեղեկություններ կան, որոնք վերաբերվում են ռուսական զորքերի գործողություններին: Ռուս քաղաքական գործիչներին վերագրվում են տարօրինակ հայտարարություններ: Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնք կապ չունեն կոնֆլիկտի հետ: