2022 թ. մարտի 8-ին, Հայաստանում գումարված ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովն ավարտեց իր աշխատանքները։ Այն մեկնարկել էր փետրվարի 28-ին։ Ժողովի օրակարգը բխում էր հայրենիքի և հայության առջև ծառացած ներազգային, միջազգային և տարածաշրջանային մարտահրավերներից, որոնց շուրջ ծավալվեցին խորքային քննարկումներ. ճշտվեցին հաջորդ քառամյակի ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը և կայացվեցին որոշումներ Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: