Այսօր խորհրդարանական ճեպազրույցների օր էր, և, ինչպես միշտ, իշխանության ներկայացուցիչները լրագրողների հարցերին ի պատասխան հնչեցրին հերթական սկանդալային տեսակետներ: Արցախի ԱԺ-ի ընդունված «Բռնազավթված տարածքների մասին» օրինագծի և «ՔՊ»–ի կողմից Հայաստանում նույնպես նման օրինագիծ նախաձեռնելու մասին իշխող ուժի ներկայացուցիչը նշել է, որ «ՔՊ» խմբակցությունը նման հարց չի քննարկում, իսկ ընդունված օրենքի մասին մեկնաբանություն չունեն: