«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր անդրադարձել է ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի ընտրությանը: Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե ՀՀԿ-ն է իր իշխանության տարիներին Սահմանադրության մեջ ամրագրել նախագահի ընտրության հարցում իշխանության միանձնյա որոշում կայացնելու իրավունքը, հիշեցրեց 2018 թվականի նախագահի ընտրությունը, երբ թեկնածուն Արմեն Սարգսյանն էր: