Ես չեմ տեսնում Սփյուռքի հանձնակատարի աշխատանքը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ռուս–ուկրաինական հակամարտության ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետ տարվող աշխատանքների մասին հարցին։