Ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանը գլխավոր դաշնակցի դրոշը վերցրեց մեր ձեռքից: Դա այս անհեռատես իշխանությունների հերթական պարտությունն էր: Այս մասին Parliamentmonitoring.am–ին տված հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՌԴ–Ադրբեջան դաշնակցային համաձայնագիրը տարածաշրջանում չի թուլացնում Հայաստանի դիրքերը։