Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին բազմաթիվ նմանություններ ունեն: Նրանք երկուսն էլ պոպուլիստ ղեկավարներ են: Նրանք երկուսն էլ իրենց գործունեության արդյունքում աղետի են հանգեցրել սեփական երկրներին: Նրանց երկուսի քաղաքականությունն էլ պատերազմի է հանգեցրել: Նրանք երկուսն էլ թվացյալ «հակառուսական» կամ «ինքնիշխանության կողմնակիցներ են», սակայն իրենց «ինքնիշխան» գործունեության արդյունքում անբեկանելիորեն ավելացել է սուվերենության կորուստը, և պետությունները առավել քան երբևէ զրկվում են ինքիշխանությունից: