«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իշխանական շրջանակների մեր աղբյուրն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար թուրքական կողմը պահանջում է փակել անցյալի էջը և չանդրադառնալ երկու ժողովուրդների միջև առկա որևէ կոնֆլիկտային թեմայի։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հայոց ցեղասպանության թեմային, այլև ավելի ուշ շրջանի իրադարձություններին, մասնավորապես՝ 2020 թվականի պատերազմին և այդ պատերազմի մեղավորների թվում Թուրքիա պետության մասին հիշատակումներին։