Երեկ՝ փետրվարի 28-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող և «ՔՊ»–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի կողմից համակարգվող քարոզչական միջոց civic.am–ը մի լուր հրապարակեց՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում էր․ «Civic.am-ի տեղեկություններով իշխանությունը պատրաստվում է ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կհետաքննի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վահե Հակոբյանի, Արթուր Վանեցյանի և նրանց ընտանիքի անդամների` ԶՊՄԿ-ում բաժնեմասերի ձեռքբերումները»։ Հոդվածը կարճ ժամանակ անց հեռացվեց կայքից։