Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է ողջ թափով: Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն է, որ հստակորեն երևում է աշխարհի կողմից երկակի ստանդարտների կիրառման մեխանիզմը: Համաշխարհային պատմության շրջանակներում երկակի ստանդարտների մոտեցումը միշտ գերակա է եղել, որովհետև գոյություն ունի «ռազմավարական շահ» հասկացություն: Շատ երկրներ դատարապարտում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները: