Հետևելով արևմտյան քաղաքականությանը Ուկրաինայի հարցում հերթական անգամ ապացուցվում է այն պարզ իրողությունը, որ քաղաքականության մեջ չկան փրկիչներ այլ կան շահեր: Ուկրաինայում տեղի ունեցող ողբերգությունը վերոգրյալի պարզ ապացույցն է: Ռուսական ագրեսիվ կայսերական էքսպանսիան անարգել կերպով թիրախային հարվածներով լուծում է իր ռազմավարական խնդիրները, իսկ արևմուտքը երեկվանից սկսած աղոթում է կամ հույս հայտնում որ Ուկրաինան կհաջողի դիմակայել ագրեսիային: