Ուկրաինական ճգնաժամը ոչ թե օրեցօր այլ ժամերի ընթացքում է խորանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը: Ավելին, Պուտինի հրամանով ռուսական զորքերը տեղակայվում են Լուգանսկում և Դոնեցկում խաղաղության ապահովման համար: Այսպիսով կարելի է շեշտել, որ հակամարտությունը մտնում է մի նոր քաղաքական էսկալացիայի փուլ և աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվում: Արևմուտքն արդեն հայտարարել է պատժամիջոցների մասին և բնականաբար ճգնաժամը միայն խորանալու է: Քաղաքական ճգնաժամի խորացման հետ մեկտեղ բացառված չէ ռազմական իրադրության սրումը՝ հատկապես այն պայմաններում, որ ռուսական զորքը արդեն Դոնեցկում և Լուգանսկում է: