«Երեկ Երեւան ժամանեց Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ թվում՝ 2 ադրբեջանցի պատվիրակ։ Նրանք այսօր «համալիրում» նիստ կանեն։ ՀՀ ԱԺ-ից մասնակցելու են Եվրանեսթի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր պատվիրակները՝ Հայկ Մամիջանյանը, Արթուր Ղազինյանը, Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը։ Երեկ պատվիրակության անդամների պատվին ընթրիք է տրվել «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանում, որին ընդդիմադիրները չեն մասնակցել։