Հայաստանյան իրականությունում վերջերս շարունակաբար քննարկվում է խաղաղության դիսկուրսը: Այս եզրույթը հետևողականորեն խեղաթյուրվում է Հայաստանում: Հայաստանի կոլաբորացիոնիստական իշխանության կողմից շարունակաբար թմբկահարվող «խաղաղության դարաշրջանի» համատեքստում իրականում ոչնչանում է իրական խաղաղության դիսկուրսը: Շատ պարզ պատճառով: Այն, ինչը որ մատուցվում է իշխող ուժի կողմից, խաղաղություն չէ, դա հարատև կապիտուլյացիայի շրջափուլ է, որը մեզնից խլելու է ամեն ինչ: