Չի կարող Հայաստանում կամ այլ որևէ երկրում լինել ժողովրդավարություն, որտեղ իշխանությունը նման հակաժողովրդավարական քայլերի է դիմում։ Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում քրեականացված «Ծանր վիրավորանքի» մասին օրենսդրական կարգավորումներին և այդ հանցակազմի միջոցով Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին ճնշելուն»։