Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ է նշանակվելու Լիլիթ Մկրտչյանը: Նա «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավարն է, որը թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի է մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որում Հայկական լեռնաշխարհն անվանվում է Արեւելյան Անատոլիա: