Ընդդիմությունը չի հրաժարվում մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին, ուղղակի ընդդիմությունը ներկայացնում է օբյեկտիվ իրականությունը, սակայն իշխանությունների հետ օբյեկտիվ լինել հնարավոր չէ: Այս մասին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր՝ Գեղամ Նազարյանը` պարզաբանելով 44-օրյա պատերազմի հանգամանքաները քննող հանձնաժողովին չմասնակցելու ընդդիմության որոշումը: