Օրերս ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանի խորհրդական, նախկինում նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Արմեն Գիչյանը հեռացել է իր խնդրանքով։ «Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ»,-ասել է Սիմոնյանը։