Փետրվարի 2–4–ը աշխատանքային այցով Հայաստանում էր Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Պաշտոնյան Հայաստան էր այցելել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրավերով, հանդիպել իր և Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների, վրաց պաշտոնյան և Հայաստանի վարչապետն ու ոստիկանապետը նաև ճաշել են միասին, որն ուղեկցվել է Փաշինյանի մասնակցությամբ հերթական միջադեպով։