Շուշիի շրջանի չորս համայնք պատերազմից հետո սահմանակից է դարձել Ադրբեջանին։ Թշնամու նշանառության տակ գտնվող բոլոր գյուղերում բնակիչներին հուզող թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ Հին Շենից մոտավորապես 200 մետր հեռավորության վրա ադրբեջանական հենակետն է։ Ադրբեջանական սադրանքներին գյուղացիները ծանոթ են․ զգոն են ոչ միայն իրենք, այլ անասուններին առանց հսկողության չեն թողնում։