2022թ. բավականին բուռն մեկնարկեց: Եվրասիական մայրցամաքում առնվազն երկու օջախում խիստ սրվել է իրավիճակը: Խոսքը, իհարկե, ղազախական և ուկրաինական ճակատների մասին է: Ղազախստանում ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ հասարակության որոշակի հատված, դժգոհելով գազի սակագինը բարձրացնելու իշխանության որոշումից, դուրս եկավ փողոց: Բողոքը վերաճեց ողբերգական իրադարձություններով լի բախումների, որի հետևանքով զոհեր եղան: Հետագայում, սակայն, Տոկաևը կարողացավ լիովին իր վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: