Հունվարի 4–ից Ղազախստանում մեկնարկած բողոքի ցույցերը շարունակվում են՝ վերածվելով զանգվածային անկարգությունների։ Պետության տարբեր քաղաքներում ցուցարարները այրում ու ոչնչացնում են իրավապահ մարմինների մեքենաներն ու տեխնիկան։ Ցուցարարները չեն խնայում անգամ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաները։