Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում արտակարգ դրություն մտցվեց։ Հրամանագիրը ստորագրել է նախագահ Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։ Ավելի վաղ պետության ղեկավարը ընդունել էր կառավարության հրաժարականը։ Հունվարի 4–ին, լույս 5–ին Ղազախստանը արտակարգ դրություն էր մտցրել Ալմաթի քաղաքում և Մանգիստաուի մարզում։ Իսկ հունվարի 5–ի առավոտյան՝ նաև ամբողջ Ալմաթիի մարզում։