Հունվարի 2-ին՝ ժամը 3-ի սահմաններում, Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 էր զանգել եւ հայտնել էր, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից էր. հերթապահ քույրը հայտնում էր, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։ Այս մասին AntiFake.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից։