Այսօր՝ հունվարի 4–ին, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանը Գյումրի է ուղևորվել մի քանի հարյուր ոստիկանների ուղեկցությամբ, 15–20 ավտոմեքենաներ ներառող ավտոշարասյունով։ Իշխանական կորտեժը առջևից և հետևից ուղեկցվել է ոստիկանական տասնյակ մեքենաներով։ Ոստիկանությունը Երևան–Գյումրի` Մ1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկությունը կաթվածահար է արել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունը անխոչընդոտ երթևեկի։ Քաղաքացին մեզ պատմեց, որ ոստիկանության ծառայողները Փաշինյանի կորտեժի անցնելուց 40–60 րոպե առաջ սկսլ են կանգնեցնել երթևեկող մեքենաները, անգամ զննել են որոշ մեքենաներ։