Երևանի ավագանին քննարկում է քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցը։ Հայկ Մարությանի դեմ արշավը ՔՊ–ն սկսեց բոլորովին վերջերս՝ պատճառաբանելով, թե Մարությանը այլևս չի հանդիսանում ՔՊ անդամ և չի համագործակցում ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։