Շարժական մեքենաներում տեղադրված տեսանկարահանող սարքերով մարդիկ չեն տուգանվելու: Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, պետք է վերացնենք քաղաքացիներին հետապնդելու քաղաքականությունը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի հունիսի 15-ին։ Սակայն երեկ՝ մայիսի 14-ին, իշխանափոխությունից երկու տարի անց, երբ արդեն անցել է «հեղափոխական էյֆորիան» և կարելի է ոչ պոպուլիստական քայլերի դիմել, պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր մտադրությունը և «քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ է»։