Երեկվանից հանրությունը քննարկում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանի բողոքով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի բերման ենթարկումը և այնուհետև ձերբակալումը: Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել Դավիթ Խաժակյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար: