Իշխող խմբակցությունը ցանկություն չունի անմիջապես վերցնել ընդդիմությանը հասանելիք պաշտոնը։ Ակնկալում ենք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության հետ կորոշվի, կոնսենսուսի կհասնեն իշխող խմբակցության հետ և կներկայացնեն մեզ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի հնարավոր թեկնածուներ։ Այս մասին հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։