Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում իմ հայտնվելը պայմանավորված է բացառապես մի հանգամանքով՝ այդ հանձնաժողովում պետք է ձևավորվեր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով։ Այդ հանձնաժողով գնալու իմ նպատակը բացառապես մեկն էր՝ դառնալ մասնակից քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին AntiFake.am-ի Քաղաքական զրույցի տաղավարում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է առաջադրվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում և ինչու չի փոխվում իր թեկնածությունը՝ այդ պաշտոնում տասնյակ անգամներ չընտրվելուց հետո։