«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ երեկ նիստ է արել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նիստի ժամանակ ԱԺ ընդդիմադիրների հետ Քոչարյանը քննարկել է եկող շաբաթ մեկնարկող քառօրյայի նիստերը բոյկոտել-չբոյկոտելու հարցը։ Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշեց` բոյկոտը կոնկրետ նախորդ քառօրյային էր վերաբերում։