Լինելով ծառայության մեջ՝ ռազմական հոսպիտալից հետևում էի հանրային դժգոհություններին և շատ արագ հասկացա, որ այդ ամեն ինչի վերջը ընտրություններն են։ Ես դեկտեմբերին զանգեցի նախագահ Սերժ Սարգսյանին և խնդրեցի ինձ չդիտարկել ընտրությունների հետ կապված իր ծրագրերում։ Այս մասին AntiFake.am–ի Քաղաքական զրույցի տաղավարում ասաց կուսակցական և քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ինչու հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը մասնակցեցին դրան։