2019թ. ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումների ընթացքում ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով Հայաստանում տրանսգենդերների և նրանց իրավունքների մասին: