2020թ․ մարտի 25-ին, Կարառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինելու։ Նա մասնավորապես ասել էր․ «Ձեռք է բերվել պայամանավորվածություն, որ անջատումներ չեն լինի, այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ է ձերք բերվել այդ պայմանավորվածությունը։ Ինչու՞ սրա մասին մենք շուտ չէինք խոսում, որովհետև մենք չէինք ուզում, որ դա օգտագործվի որպես կոմունալ վճարները չվճարելու ազդանշան։ ․․․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջոցով, որպեսզի ամեն ինչ ինստիտուցիոնալ լինի, ունենք էդ պայմանավորվածությունը»