Երեկ՝ ապրիլի 27-ին, Newarmenia.am լրատվական կայքում տեղեկություն տարածվեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպել են «պայմանավորվել են միավորել ջանքերը ՀՀ նոր իշխանության դեմ պայքարում», քննարկման առիթն էլ եղել է «Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի դեմ ներկայացված փողերի լվացման մեղադրանքը, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար կաթողիկոսի կոչից հետո նրա ու եկեղեցու շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: