Մեկ մարդու կողմից միանձնյա ղեկավարվող քաղաքական ուժի պայմաններում, երբ բոլոր մյուսները ոչ միայն ԱԺ–ում, այլ նաև կառավարման համակարգում մեկ մարդու մատի շարժումով են առաջնորդվում, ինքնություն, անհատականություն չունեն, ակնհայտ է, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն հնարավոր է տորպեդահարել, մերժել, բացառել։ Բայց սա չի նշանակում, որ Ազգային ժողովը, գոնե՝ ընդդիմությունը, որևէ դերակատարում չունի այս փուլում։