Դեռևս անցյալ տարի իր գործունեության 100 օրվա ամփոփման ասուլիսի ժամանակ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտնել էր, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելու նպատակով Հայաստան կներմուծվեն կոկորդիլոսի ձվեր։ Ինչպես հայտնի դարձավ, նախաձեռնության հեղինակը «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանն է։ Նա մտադրված է կոկորդիլոսի ձվեր ներմուծել Տանզանիայից, Քենիայից, Ուգանդայից և Զամբիայից, իսկ հետագայում նաև նեղոսյան կոկորդիլոսներ պետք է բերվեն Հայաստան։