«Առաջին լրատվականը», որը պատկանում է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ» վերնագրով հոդված է հրապարակել, որում հղում անելով կայքի տեղեկություններին նշված է, որ «Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Մերտեղեկություններով այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը, մեզ չհաջողվեց պարզել»,-նշված է հրապարակման մեջ։