Այս տարվա մարտի 14-ին բրիտանական խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշեց հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: Սա նշանակում է, որ Մեծ Բրիտանիան չլքեց ԵՄ-ն մարտի 29-ին, ինչպես նախօրոք պլանավորված էր: Վարչապետ Թերեզա Մեյը մարտի 21-ին կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ դիմեց Եվրամիությանը՝ Brexit-ը հետաձգելու խնդրանքով: Եվրամիությունը թույլատրեց Brexit-ը հետաձգել միայն մինչև մայիսի 22-ը, այլ ոչ մինչև հունիսի 30-ը, ինչպես առաջարկել էր վարչապետը։ Այնուհետև ԵՄ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի` առաջարկվող նախագծի մերժման դեպքում Մեծ Բրիտանիան ապրիլի 12-ին կլքի ԵՄ-ն առանց գործարքի։ Հայտարարության մեջ ամրագրված էին առանց գործարքի սցենարի դեպքում հնարավոր հիմնական ուղենիշները։