Ապրիլի 6-ին, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված անձանց հաստատված դեպքերի ամենափոքր թիվը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ուրախացրեց հանրությանը՝ տեղեկացնելով, որ եթե այս դինամիկան պահպանվի, ապա եկող երկուշաբթի օրվանից (ապրիլի 13) մենք կկարողանանք թուլացնել արտակարգ դրության ռեժիմները և վերադառնալ մեր բնականոն կյանքին։