Երեկ երեկոյան համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները դժգոհում էին, որ սպասվող թռիչքները չեղարկվել են։ «Օդանավակայանում սպասում ենք, որ գրանցումը սկսվի, տոմս առնենք, թռիչքը հայտարարվում է, մարդիկ գալիս են արդեն տոմսերը գնած ու թռչում են»։ Տեսանյութում նշվում է, որ օդանավակայանում հավաքվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից եկած հայեր։ Քաղաքացիները բողոքում են, որ տոմսերն անհիմն թանկացել են՝ 16.000-ից հասնելով 42.000 ռուբլու։