Տարածաշրջանում իրավիճակը շեշտակիորեն լարվել է: Վերջին օրերին Ադրբեջանը Թուրքիան և Պակիստանը զորավարժություններ են անցկացնում մեր սահմաններին, իսկ Իրանը զորավարժություններ իրականացնում է ադրբեջանական սահմանագծի երկայնքով: Ռուսական ռազմական դելեգացիան ժամանել է Պակիստան, և տեղի են ունենում բանակցություններ կապված Հարավային Կովկասում իրադրության կտրուկ սրման հետ: Իրանը արգելում է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքը իր տարածքով դեպի Նախիջևան: Եվ այս ամենի ֆոնին այսօր առավոտյան տեղեկություն է տարածվում, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռները անարգել կերպով թռչում են մեր օդային տարածքով դեպի Նախիջևան: