Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և երկու հանրապետությունների գլխին։ Այս մասին այսօր «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողովի ընթացքում «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ կարող ենք անել մենք» թեմայով իր ելույթի ընթացքում ասել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։