Ապրիլի 6-ին «168.am» էլեկտրոնային կայքում «Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում գրված էր․ «Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել: Նշենք, որ, թեև նախկինում պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարդագրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգևատրումներ տրվելու, Միրզոյանի՝ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգևատրման չափը նշված չէ: Հիշեցնենք, որ պարգևատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին: Այս կարգադրությամբ պատգամավորները պարգևատրվել էին դրույքի 30%-ի չափով»: